Հայաստանը պիտի անցնի շրջանային կառավարման համակարգի, որտեղ կլինեն 24-26 շրջաններ՝ ԱԺ-ում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հնարավո՞ր է, որ համայնքների խոշորացման ծրագիրը չեղարկվի հարցին նա պատասխանել է. «Վարչատարածքային բաժանման հետ կապված խնդիր կառաջանա ամբողջ օրնեսդրությունն ու հայեցակարգը փոխելու: Դեռևս չեմ կարող ասել, թե ինչ հայեցակարգ կլինի: Մենք պիտի անցում կատարենք ավելի շրջանային կառավարման համակարգի: Թերևս 24-26 շրջաններ, որոնց ավագանիները կընտրվեն համամասնական ընտրակարգով, և նրանք իրենց միջից կընտրեն շրջանային վարչակազմի ղեկավար: Տարբերակներից մեկն էլ այն է, որ համայնքներում կարող են լինել ուղղակի ընտրություններ կամ նշանակումներ»: